Բրիտանական Քարդիֆ քաղաքում կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի համերգից առաջ ոստիկանները երկու երիտասարդի են ձերբակալել, որոնցից մեկը զինված է եղել մաչետեով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածները 19 և 27 տարեկան են: Նրանց անունները չի հաղորդվում: Նրանք իրենց ագրեսիվ վարքով գրավել են իրավապահների ուշադրությունը։
Մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը 22 մարդու կյանք էր խլել։















































