Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան «Մոնակո»-ի դեմ խաղում (1:1) ստացած վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6 շաբաթով:
Այդ մասին ֆրանսիական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Այսպիսով՝ փարիզյան ակումբի պաշտպանության առաջատարը բաց կթողնի «Վալանսյեն»-ի, «Թուլուզի», «Օլիմպիկ Մ.»-ի, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Բենֆիկա»-ի դեմ խաղերը:










































