Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է Թայվանին վաճառել 1.4 մլրդ դոլարի զենք։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է մոտ 1.4 մլրդ դոլարի 7 պայմանագրրի մասին»,-ասել է նա։
Դրան զուգահեռ՝ Նոյերթն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը «միասնական Չինաստանի» քաղաքականությանը։
«ԱՄՆ-ը Թայվանին պաշտպանական տեխնոլոգիաներ կվաճառի մոտ 15 տարվա ընթացքում»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Պեկինի կողմից քարոզվող «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, սակայն նաև մտադիր է կատարել իր պարտավորությունները Թայվանի առջև։









































