Գերմանիայի հարավում՝ Հեսսենում, այրվում է ավտոդողերի պահեստ, հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, հաղորդում է DPA գործակալությունը:
Հրդեհը ծագել է այսօր առավոտյան Հերնսհայմ քաղաքի արտադրական գոտում: Կրակը տարածվել է 2500 քառակուսի մետր տարածքի վրա:
Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը: Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:








































