ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ամփոփել է իր թիմի` «Մոնակո»-ի դեմ ցուցադրած խաղի արդյունքը:
«Եթե մենք վերլուծենք մեր խաղը, ապա կտեսնենք, որ բազմաթիվ պահեր ունեինք: Ես կարող եմ ասել, որ հաղթանակի էինք արժանի: Սակայն խաղը, միևնույնն է, հիանալի ստացվեց:
Մենք պետք է աշխատենք գոլային պահերն իրացնելու ուղղությամբ: Միաժամանակ պետք է նշեմ, որ բավականին լուրջ մրցակից ունեինք և սաներս ջանք չէին խնայում` հաղթանակի հասնելու համար»,- ասել է Բլանը:









































