Իրանի Եզդ քաղաքի կենտրոնական բանտում սեպտեմբերի 22-ին կախաղան է բարձրացվել 8 մարդ, այդ թվում՝ 3 կին: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը:
Նրանք մահապատժի են ենթարկվել թմրանյութերի կիրառման, տեղափոխման և իրացման մեղադրանքով:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներկայում երկրի բանտերում ավելի քան 300 մարդ սպասում է մահապատժի՝ թմրանյութերի մաքսանենգության համար:







































