Փոփ-աստղ Ռիհաննայի՝ Թայլանդում արված լուսանկարը, որում նա պատկերված է ոչնչացման վտանգի տակ գտնվող կապիկի հետ, սկանդալ է առաջացրել և երկու ձերբակալությունների պատճառ դարձել, հաղորդում է BBC-ն:
Համաշխարհային շրջագայության ժամանակ Ռիհաննան Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար` գեր լորիի հետ:
Թայլանդի իշխանություններն այս կապակցությամբ հետաքննություն են սկսել և արդեն ձերբակալել են երկու մարդու, որոնցից մեկը16 տարեկան է: Նրանք կասկածվում են կենդանիների անօրինական շահագործման մեջ:









































