Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտարարել է, որ կարող էր Անգլիայում ավելի շուտ հայտնվել:
«Ես կարող էի ավելի շուտ հայտնվել Պրեմիեր Լիգայում: Ավելի քան մեկ տարի առաջ «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում էր ինձ տեսնել իր կազմում, սակայն ես հրաժարվեցի, քանի որ զգում էի, որ պատրաստ չեմ այդ տեղափոխությանը:
Ես չէի ուզում պարզապես տեղափոխվել այլ թիմ, որտեղ նստելու էի պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս չէի գալու: Կարծում եմ` այն ժամանակ պատրաստ չէի ԱՊԼ-ում խաղալուն, իսկ հիմա «Տոտենհեմ» եմ տեղափոխվել շատ ճիշտ ժամանակին»,- նշել է Էրիկսենը:






































