Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Երևանում կայացավ սիրիահայերի հիմնահարցերին նվիրված հանրապետական գիտաժողով

Սիրիահայերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում տեղ գտած հայերի գաղթօջախները մեծապես կարևորում են հայաստանյան թե՛ գիտական շրջանակները, թե՛ իշխանությունները։ « ՀՀ ԳԱԱ ինստիտուտում «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» խորագրով հանրապետական գիտաժողովի ընթացքում այս մասին փաստեցին ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցչի և ԳԱԱ գիտնականների խոսքերը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ սփյուռքի համար շատ մեծ աշխատանքներ են տարվում, և դրանք անպայման պետք է շարունակել։
«Իմ խորին համոզմամբ ինչպես սիրիահայերի, այնպես էլ ընդհանուր սփյուռքի խնդիրների հարցում գիտական մոտեցումները պետք է ավելի որոշակի դառնան, ուսումնասիրություններն էլ հաճախակի բնույթ կրեն։ Խնդիրն, իսկապես, գիտական մոտեցում է պահանջում։ Սիրիահայ գաղութը մեզ համար առանձնահատուկ տեղ ունի… 2011 թվականից հետո, այդ թվում նաև սիրիահայերը, որոնք Լիբանանի հետ մեկտեղ մայր գաղութ էին ներկայացնում, հասկացան, որ հայրենիքին է պետք նախապատվություն տալ։ Իհարկե, Սիրիան, մեզ համար ընդունելի և սիրելի օջախ է, հատկապես 1915 թվականից հետ, սակայն հայրենիք չէ»։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ ճակատագրի բերումով հայ ժողովրդի մի հատվածը դարձել է տարագիր և սփռվել աշխարհի տարբեր անկյուններում։
«Մերձավոր արևելքի երկրներում նույնպես հաստատվել է հայությունը, այդ թվում՝ նաև Սիրիայում։ Սիրիահայ համայնքը վերակազմավորվեց հատկապես Հայոց ցեղասպանությունից և Կիլիկայի հայաթափումից հետո։ Անցնելով դժվարին ուղի՝ սիրիահայությունը ինտեգրվեց և մտավ այդ երկիր, իր որոշակի դերակատարությունն ունեցավ Սիրիայի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր.
«Սիրիայի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենահին ու ավանդական համայնքներից մեկն է, որը շատ հաճախ նաև անվանում են «սփյուռքի մայր համայնք»։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ հայ գաղթականներին հաջողվել է ժամանակի ընթացքում հարմարվել հյուրընկալ երկրի քաղաքակրթությանը։ Հայերն աստիճանաբար մասնակից դարձան ընդունող երկրի քաղաքական, ռազմական,  տնտեսական, հասարակական և մշակութային զարգացումներին։ Սիրիայի հայ համայնքը դարձավ արևմտահայերենի և արևմտահայ մշակույթի պահպանման ու զարգացման ամենակարևոր և բացառիկ օջախներից մեկը ողջ սփյուռքում։ Սիրիայում հայերն իրավունք ստացան կազմակերպելու իրենց ազգային կյանքը, ազատորեն դավանելու սեփական կրոնը, սովորելու մայրենի լեզուն, զարգացնելու հայկական մշակույթը։ Որպես երկրի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք էապես նպաստեցին Սիրիայի, մասնավորապես, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանը։ Իրադրությունը փոխվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով։ Թեև 21-րդ դարը տեխնոլոգիաների, գիտության և գիտելիքների դար է, և թվում է, թե միտքը և բանականությունը պետք է կառավարեն մարդկանց, և ոչ թե զենքը։ Սակայն այսօր Մերձավոր Արևելքում դեռ զոհվում են անմեղ մարդիկ, արձանագրվում են նյութական կորուստներ, ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում է փախստականների թիվը։ 2011 թվականի մարտ ամսից Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը նոր հիմք ստեղծեց միգրացիոն նոր հոսքերի առաջացման համար։ Անցնող հինգ տարիները պատճառ դարձան հազարավոր մարդկանց մահվան և միլիոնավորների տեղահանության»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում