Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը շարունակում է փայլել:
Արթուրը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիան Իսկակովին:
Մինչ այդ նա 8:0 հաշվով ջախջախել էր բելառուս Վլադիսլավ Մետոդիևին, 3:1 հաշվով պարտության մատնել Աբաս Մահդի Ալիյարիֆեիզաբադիին (Իրան):







































