Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ԱՄՆ Հայ Դատը կոչ է անում Օբամային դատապարտել Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները

Արտահայտելով ԱՄՆ հայ համայնքի վրդովմունքը վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունների և ելույթների վերաբերյալ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ դատապարտել Ադրբեջանի նախագհի սպառնալիքները, նրա կոչերը նոր էթնիկ զտումներին և մարդասպան Ռամիլ Սաֆարովի գովաբանումը նրա կողմից:

PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը, ի պատասխան Իլհամ Ալիևի սեպտեմբերի 17-ի ելույթին, կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելու գայթակղությունից: Խաչիկյանի նամակում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է դատապարտի Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Իլհամ Ալիևը հրապարակավ սպառնում է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ և գովաբանում է Բաքվում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները, զգուշացնելով, թե Ադրբեջանը պատրաստ է կրկնել այդ ոճրագործությունները: Նա պնդում է, թե գործնականում Հայաստանի բոլոր ինքնիշխան տարածքները, ներառյալ Երևանը, ադրբեջանական են, գովաբանում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ ներում շնորհելով նրան: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաստատակամ դիրքորոշումը կկարողանա զերծ պահել Բաքվին ԼՂՀ դեմ պատերազմ սկսելուց և խնդրում ենք Ձեզ խստորեն դատապարտել նախագահ Ալիևի ելույթները:

Օգտվելով հնարավորությունից, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աշխատելու վարչակազմի հետ և հանդիպում ունենալու նախագահի հետ՝ քննարկելու համար վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստումն ու հայ-ամերիկյան հարցերի ողջ շրջանակը»,-ասվում է նամակում:

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրողների առջև իր ելույթում հայտարարել է, թե ճիշտ է վարվել ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին: Նա նաև ասել է, թե Երևանը, Սևանը, ընդհանրապես ողջ Հայաստանը «բուն ադրբեջանական տարածքներ են և շուտով դրանք կազատագրվեն»:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվեց դասընթացների ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովի կողմից: Գուրգեն Մարգարյանի շիրիմը գտնվում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում