Ֆրանսիական «Մոնակո»-ն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է L’equpe-ը:
Նշվում է, որ ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 200.000 եվրո շաբաթական աշխատավարձ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ին Վալդեսը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և արդեն հայտարարել է, որ փոխելու է ակումբային գրանցումը:







































