Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Տեր-Գուլանյանը, Խոդիկյանն ու Միլիտոնյանը չեն ցանկանում դառնալ ՀԳՄ նախագահ

Հայաստանի գրողների միության նոր նախագահի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: Նրանք, սակայն, պնդում են, որ ցանկություն չունեն ղեկավարելու ՀԳՄ-ն: Գրողների միության ղեկավարի պաշտոնակատար, միության քարտուղար, բանաստեղծ, արձակագիր Էդուարդ Միլիտոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ ինքն ինչու է հայտնվել հավանական թեկնածուների շարքում, ովքեր են շրջանառում իր անունը:

«Ես չեմ շրջանառում, ոչ մի անգամ որևէ տեղ չեմ շրջանառել»,- ասաց նա՝ նշելով, որ ՀԳՄ-ն ունի իր կանոնադրությունը, և նոյեմբերին տեղի կունենա համագումար, որը կտա շատ հարցերի պատասխանը, որոնք մեկ անձ՝ նախագահը կամ քարտուղարը, չի որոշում, այլ միության անդամները:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ՀԳՄ և Երևանի գրողների միության միավորում մեկ կառույցի ներքո, Միլիտոնյանը պատասխանեց, որ չգիտի՝ Երևանի գրողների միությունում ովքեր են: «Ցավոք սրտի, ես նրանց հետ չեմ առնչվել որևէ գրական կամ այլ հարցով, նման բան չի եղել, չգիտեմ՝ այդ միության անդամներն ովքեր են. դուք երևի ինձնից լավ գիտեք»,- ասաց նա՝ նկատելով, որ օրերից մի օր կարող է Նկարիչների միությունն էլ գալ և ասել՝ միանում եմ ՀԳՄ-ին: Միլիտոնյանը նշեց, որ պետք է աշխատել կանոնադրության շրջանակներում:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի խոսքով՝ ինքը ստիպված է լինում պարբերաբար հերքել ՀԳՄ նախագահի պաշտոնին որպես թեկնածու ներկայացված լինելը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ բարոյական չէր ՀԳՄ նախկին նախագահի մահվանից անմիջապես հետո ՀԳՄ թեկնածուների մասին խոսելը: «Համարում եմ, որ դա մեծ ամոթ էր և անբարոյականություն, երբ դեռ մարդու դին հողին չհանձնած՝ ինչ-որ սինլքոր կայք այդպիսի պատմություն է սկսում: Ես հրապարակավ հայտարարում եմ՝ չեմ ուզել, չեմ ուզում և չեմ ուզելու դառնալ ՀԳՄ նախագահ, անգամ վարչության անդամ չեմ ցանկացել դառնալ, ես այդ ամենից ազատագրված մարդ եմ: Համագումարի օրը կգա՝ բարին հետը. մի ձայն ունեմ, այն էլ կտամ»,- ասաց նա:

ՀԳՄ և Երևանի գրողների միության միավորումը Տեր-Գուլանյանը հավանական չհամարեց, բայց նաև չբացառեց: «Այդ մասին չէի մտածել: Չեմ կարծում, բայց ով գիտի՝ ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:

Հրապարակախոսի համոզմամբ ՝ ՀԳՄ ապագա նախագահը նախ պիտի մեծ կազմակերպիչ լինի, պարտադիր չէ, որ լինի մեծ գրող, բայց պիտի հասկանա, գրականության մարդ լինի: Ամենակարևորը, ըստ նրա, գրական մամուլ ձևավորելն է, որպեսզի գրողը կարողանա իր ստեղծագործությունները հրապարակել գրական մամուլում և ստանալ արժանապատիվ հոնորար, ոչ թե թոշակ:

Տեր-Գուլանյանի կարծիքով՝ ՀԳՄ-ում առանձին խմբավորումներ չկան. «Ես, ճիշտն ասած, չեմ հետաքրքրվում Գրողների միությամբ, չեմ էլ հետաքրքրվում՝ ինչ է կատարվում այնտեղ: Ես ՀԳՄ կգնամ միայն համագումարին՝ համքարության ներկայացուցչի իմ առաքելությունը կատարելու համար»,- ասաց նա:

Գրողների կարծիքները միանգամայն տարբեր են ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպության վերածելու հարցում: Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ շարունակում են պայքարել դրա դեմ, օրենքի նախագծի տեսքով խնդիրն արդեն ներկայացված է ԱԺ-ում: «Գրողների, Կոմպոզիտորների, Նկարիչների միության անդամները յուրահատուկ հիմնարկներ են, յուրահատուկ պահանջներ ունեն. մարդիկ ստեղծագործում են, հիմնարկներում չեն ուզում աշխատել, թոշակի հարց կա, բազմաթիվ այլ հարցեր: Այս պայքարին միացել են բոլոր ստեղծագործական միությունները, որովհետև ստեղծագործողների շահերն են պաշտպանվելու»,- ասաց նա:

Ի տարբերություն նրա՝ Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ միությունները վաղուց արդեն ՀԿ-ի կարգավիճակ ունեն: «Այդ կառույցները պետությունն է ֆինանսավորում: Խնդիրը հետևյալն է. ստեղծագործական միությունն ինքնին պիտի որ հասարակական կազմակերպություն լինի, եթե պետությունն է ֆինանսավորում՝ ինքն էլ կպահանջի, կթելադրի՝ ինչ գրեն, ինչ նկարեն, իսկ մենք անկախ երկրում ենք ապրում, ստեղծագործողներն ազատ են:

Ես չգիտեմ՝ քաղաքակիրթ աշխարհում, ովքեր մեզանից առաջ են ժողովրդավարություն ընդունել, կա՞ն նման միություններ, թե՞ կան մարդիկ, ովքեր համախմբված են ինչ-որ գաղափարի շուրջը»,- ասաց նա:

Տեր-Գուլանյանը բնական է համարում, որ միությունները պայքարում են, բայց նաև բնական է համարում դրանց վերափոխումը ՀԿ-ի:

Կարինե Խոդիկյանը հարցի շուրջ մեկնաբանություններից հրաժարվեց՝ նշելով, որ գործընթացին ծանոթ չէ, տեղյակ է զուտ լսելու մակարդակով, համագումարի ժամանակ ինչ ասվել է, այդ է լսել: «Կոմպետենտ պատասխան չունեմ, ցավոք սրտի»,- ասաց նա:

ՀԳՄ նոր նախագահը կընտրվի նոյեմբերին՝ Գրողների միության համագումարում: Արդեն իսկ ստեղծված է միության արտահերթ համագումարի նախապատրաստման հանձնաժողով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում