ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի դատավորը, ով վաստակում է նաև որպես կատակերգու դերասան, ստիպված է եղել հրաժարական տալ՝ այն բանից հետո, երբ նահանգի գերագույն դատարանը արգելել է նրան համատեղել այդ 2 աշխատանքները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վինս Սիքարին դատական գործերից ազատ ժամանակ բեմ է դուրս եկել Վինս Օգոստոս կեղծանվամբ և անեկդոտներ պատմել:
Նա հրաժարական է տվել, քանի որ նրա՝ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող գործընկերների կարծիքով՝ կատակերգու դերասանի աշխատանքը անհամատեղելի է դատավորի կարիերայի հետ:
Իր որոշման մեջ դատարանը նաև նշել է, որ որոշ մտացածին անձնավորություններ, որոնց մարմնավորում է Սիքարին, ռասիստներին և գեյերին բնորոշ գծեր ունեն:












































