BBC-ի հաղորդավար Սայմոն Մակքոյը սխալմամբ եթեր է դուրս եկել մաքուր թղթերի տուփով՝ iPad-ի փոխարեն: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Մակքոյը ուղիղ եթերում մնացել է մոտ 30 վայրկյան. ձեռքին բռնելով մաքուր թղթերի տուփը՝ նա ներկայացրել է հասարակական վայրերում հարբեցողության դեմ պայքարի մեթոդները: Սխալի վրա ուշադրություն են դարձրել Twitter-ի շատ օգտատերեր:
Ինչպես ավելի ուշ բացատրել են BBC-ի մամլո ծառայությունում, հաղորդավարը եթերի պատրաստվելիս սխալմամբ վերցրել է թղթերը՝ պլանշետային համակարգչի փոխարեն:
«Լուրերի հապճեպության մեջ նա հնարավորություն չի ունեցել փոխել այդ առարկաները, այդ իսկ պատճառով նա այդպես է եթեր դուրս եկել»,- հայտարարել են մամլո ծառայությունից:









































