Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Սվիտալսկու ասածը նորությո՞ւն էր, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

– Պարոն Մարուքյան, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին  կոշտ հայտարարություններ է հնչեցրել անցկացված ընտրությունների վերաբերյալ՝ անդրադարձել է վարչական ռեսուրսի կիրառմանը, նույնիսկ հայտնի ձայնագրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այս հայտարարությունները։

– ԵՄ դեսպան Սվիտալսկին Հայաստանում գործող այն դիվանագետներից է, որը միշտ օգտագործում է շատ մեղմ դիվանագիտական լեզու Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրա հայտարարությունը շատ մեղմ է, կոշտ գնահատական չեմ տեսնում, փաստերի շարադրանք  է ներկայացնում և ասում, թե  ինչ է պետք Հայաստանին։ Դա մեզ համար է, մենք ենք անհանգստացած, որ այդ խնդիրները լուծվեն։ Դրանք կլուծվեն, թե չեն լուծվի՝ Սվիտալսկու կյանքում որևէ բան չի փոխվի։

– Իսկ իշխանությունների արձագանքը դեսպանի այդ մտահոգությանն արդյո՞ք ադեկվատ է։

– Ես զարմացած եմ իշխանությունների այդ արձագանքից։ Ասում են՝ գիտեք, մեր ներքին գործերին են խառնվում, Հայաստանը սուվերեն երկիր է։ Նո՞ր են հիշել, որ Հայաստանը սուվերեն երկիր է, շատ օրինակներ կարող եմ բերել, երբ իսկապես պետք է ասեին, որ Հայաստանը սուվերեն երկիր է, բայց չեն ասում։  Ես համոզված ասում եմ՝ դեսպան Սվիտալսկին չի խախտել դիվանագիտական լեզուն, դեսպանը միշտ կանգնած է եղել Հայաստանի, Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու կողքին, աջակցել է այդ գործընթացին։ Իշխանություններն էլ սիրով միլիոնավոր եվրոների աջակցություն են ստանում ու դրանից հետո նման ձևով արձագանքում։ Դա անարդար է։ Ամեն նորանշանակ նախարար դիմում է ԵՄ-ին աջակցության ու բարեփոխումներ իրականացնելու համար, վարչապետն ու կառավարությունն էլ  բյուջեի համար են դիմում։ Իսկ Եվրամիությունն ի՞նչ է ասում՝ ավելին ավելիի դիմաց, ավելի շատ բարեփոխում կանեք, երկիրը կդարձնեք ժողովրդավարական՝ մենք ձեզ կաջակցենք։ Չեք անի, դուք գիտեք, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Նորությո՞ւն է ՍԱՍ-ի  գործը, նորությո՞ւն է, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն ունի շատ ցածր հանրային վստահություն, նորությո՞ւն է, որ ռեյտինգայինը խայտառակ ընտրակարգ է։ Ես ուղղակի զարմացած եմ իշխանությունների այս արձագանքից, ըստ իս՝ հրահանգավորված արձագանք է։ Մեկ անգամ չէ, հետևողականորեն և շատ կոպիտ պատասխանում են. սա շատ մտահգոիչ է։

– Եվրամիությունն ընտրություններն ավելի բարձր որակի անցկացնելու համար այդքան գումար տվեց, մենք էլ իշխանությունների մակարդակով պատասխանում ենք՝ շնորհակալություն գումարի համար, բայց մեր ներքին գործերին մի խառնվեք։ Սրանից հասարակ  քաղաքացին չի՞ տուժում։

– Հայաստանում ժողովրդավարությունը, ազատությունը, բարեփոխումներն են տուժում, ո՛չ Եվրամիությունը, ոչ  էլ Սվիտալսկին չեն տուժում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի սուվերենությունը վտանգված է Սվիտալսկու հայտարարություններից, շատ առիթներ են եղել Հայաստանի սուվերենությունը վտանգող, ավելի լավ է դրանով զբաղվեն։

– Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների առկայությունը քննադատել է նաև ԱՄՆ դեսպան Միլսը, Սվիտալսկին էլ բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրները, բայց,  միևնույն է,  իշխանությունների հետ աշխատանքը շարունակվում է։ Ինչո՞ւ, որովհետև չկա՞ այլընտրանքային գործընկեր։

– Պատճառն այն է, որ այս պահին գործող իշխանությունն իրենք են, և երկրորդ՝ չաշխատել իշխանությունների հետ՝ նշանակում է չաջակցել Հայաստանին ընդհանրապես։ Գործող  իշխանության հետ չի կարող որևէ ձևի աշխատանք չլինել, բարեփոխումները իրականացվում են ընդհանուր համակարգի միջոցով։ Այս առումով միջազգային կառույցներն այլընտրանք չունեն։ Մյուս կողմից՝  ինադ անելով ՀՀ իշխանություններին՝ կտուժեն ՀՀ քաղաքացին ու պետությունը։ Այդ ամեն ինչը հասկանալով՝ Հայաստանի բարեկամ երկրները շարունակում են հետևողական կերպով աջակցել ՀՀ-ի զարգացմանը։ Բայց, իհարկե, իշխանությունների նմանատիպ վերաբերմունքը հիասթափեցնող է։

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում