Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Հայ-վրացական հարաբերություններին երրորդ սուբյեկտները չեն կարող խանգարել

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրեց, որ չերքեզների ցեղասպանության ճանաչումը չի նախաձեռնվել Վրաստանի նախագահի կամ կառավարության կողմից, այլ դա եղել է խորհրդարանի նախաձեռնությունը, իսկ խորհրդարանը անկախ մարմին է:

Դեսպանի գնահատմամբ, ի տարբերություն այլ ժողովուրդների, չերքեզները գտնվում են ոչնչացման եզրին, և հնարավոր է՝ 10-20 տարի հետո նման ազգ չլինի. «Ճիշտ է, ես չեմ կարող խորհրդարանի անունից խոսել, բայց, ամենայն հավանականությամբ, հենց այս պատճառով է խորհրդարանը առաջնահերթորեն քննարկել և ընդունել այս հարցը»:

Դեսպանը նկատեց, թե խորհրդարանը շեշտել է, որ չերքեզների ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի կարող ազդել Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ մեր վերաբերմունքի վրա. «Ի տարբերություն Ռուսաստանի, մենք հարգում ենք միջազգային իրավունքները և նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չենք դնում»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության՝ Վրաստանի կողմից չճանաչելու հանգամանքին, դեսպանը նշեց, որ եթե չերքեզների ցեղասպանության ճանաչումը նախատեսված լիներ կառավարության կողմից, ապա ինքն ավելի կոնկրետ պատասխան կտար, բայց խորհրդարանի քայլերի մասին չի կարող որևէ բան ասել:

Դեսպանը նկատեց, որ հայ-վրացական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և այդ են վկայում երկկողմ պաշտոնական այցերը:
«Ես ուրախ եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի նախագահները շեշտել են, որ երկկողմ հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող թողնել այլ երկրների հետ հարաբերությունները: Մենք հարևաններ ենք եղել և զարգացել այն ժամանակ, երբ երրորդ սուբյեկտները դեռ գոյություն չունեին: Մեր երկկողմ հարաբերությունները վերաբերում են միայն մեզ»,- անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան սերտ և Ռուսաստան-Վրաստան վատ հարաբերությունների պայմաններում հայ-վրացական հարաբերությունների խորացմանը՝ կարծիք հայտնեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

Համեմատելով Հայաստանի և Վրաստանի ներքաղաքական իրավիճակը՝ Շարմանաշվիլին նկատեց, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները ներքին են և չեն հրահրվում արտաքին ուժերի կողմից:

Ջավախքի խնդրին անդրադառնալով՝ Շարմանաշվիլին նշեց, որ Ջավախքին դեռևս խորհրդային տարիներին արժանի ուշադրություն չի դարձվել, սակայն այժմ վրացական իշխանությունները բարեփոխումներ են իրականացնում Ջավախքում, լուծվում են գազաֆիկացման, ճանապարհաշինության հարցերը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում շինարարություն է սկսվելու Ջավախքում. «Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Սամցխե-Ջավախքի տարածքը ապագայում զարգանա: Ախալքալաքում ուզում են կառուցել գարեջրի մեծ գործարան՝ մոտ չորս հարյուր աշխատատեղով: Այն կառուցում են հայ շինարարները՝ ամերիկահայ բիզնեսմենների աջակցությամբ: Սաակաշվիլին հանդիպել է ամերիկահայ բիզնեսմենների հետ և զրուցել այդ թեմայով»:

Ինչ վերաբերում է հայ որոշ քաղաքական գործիչների Վրաստանում անցանկալի անձ հայտարարելուն՝ դեսպանը նկատեց, որ դա ցանկացած պետության իրավունքն է՝ ազգային անվտանգության տեսանկյունից արգելել որոշ անձանց մուտքը սեփական երկիր՝ դա որևէ կերպ չպատճառաբանելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում