Մեքսիկայում ջրհեղեղի զոհերի թիվը 80-ի է հասել, գրում է The Independent-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր 60 զոհվածների մասին: 58 մարդ էլ սողանքների հետևանքով անհայտ կորած է համարվում:
Մեքսիկական քաղաքները և հատկապես երկրի մայրաքաղաք Մեխիկոն լցվում են կոկորդիլոսներով: Հրատարակչության կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ մի քանի մարդ Ակապուլկոյի փողոցներում պայքարում են խոշոր սողունի դեմ:








































