Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է թիմի հավակնությունների մասին:
«Դեռ չենք մտածում Չեմպիոնների Լիգայում հաղթանակի մասին: «Ռեալ»-ը մեծ հավակնություններ ունի: Երազում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք:
Այժմ մեզ համար կարևոր է միավորներ չկորցնել և հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում: Կենտրոնացումը շատ կարևոր է: Թիմում հիանալի մթնոլորտ է»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն:










































