Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է պատժի խստացում «հեռախոսային ահաբեկչության» համար: Այս մասին հայտնում է Civil.ge պորտալը:
Որոշվել էր փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որը նախատեսում է պատասխանատվություն պատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության համար: Համաձայն ընդունված ուղղումների՝ այդ իրավախախտման համար ազատազրկման պատիժը կկազմի 5 տարի՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այն դեպքում, եթե կեղծ հաղորդագրությունը դարձել է զգալի վնասի պատճառ, ազատազրկման պատիժը կհասցվի 7 տարվա:
Այդ օրինագիծը փոփոխություն է մտցնում վարչական օրենսգրքում, մասնավորապես տուգանք է սահմանում դեպի «112» համար կատարված սուտ և ոչ նպատակային զանգերի համար: Տուգանքի չափը կազմում է 300-1000 լարի (180-600 դոլար): Նշվում է, որ պատժամիջոցը չի վերաբերում «հեռախոսային ահաբեկիչներին», քանի որ նրանց գործողությունների վրա տարածվում է քրեական հոդվածը:
Ուղղումների նախաձեռնողը իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավոր Թամազ Ավդալիանին է, այլ ոչ թե ՆԳՆ-ն:
Անցած շաբաթ ոստիկանություն ստացվել է ականապատման մասին 15 կեղծ ահազանգ: Անանուն զանգերի բոլոր հեղինակները պարզվել են, մեծ մասն անչափահասներ են:








































