Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ռուսներն արժանի են ավելի լավ ղեկավարի՝ Մաքքեյնը պատասխանել է Պուտինին

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը պատասխանել է The New York Times-ում Ռուսաստանի նախագահի հոդվածին՝ իր տեքստը հրապարակելով Pravda.ru կրեմլամետ ռեսուրսում:

Սենատորն առանձին անդրադարձել է սիրիական հարցին, որին նվիրված է եղել Պուտինի սյունակը The New York Times-ում: Մաքքեյնի խոսքերով՝ Պուտինը հրաժարվելով հաստատել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը՝ «Ռուսաստանը դարձրեց բռնապետի ընկեր և ճնշվածների թշնամի»:

«Նրան չեն վստահում այն ժողովուրդները, որոնք փորձում են մեր մոլորակը դարձնել ավելի անվտանգ, խաղաղ և ծաղկող»,- նշել է սենատրը:

Ռուս քաղաքացիներին ուղղված ուղերձում Մաքքեյնը քննադատել է Պուտինի ստեղծած քաղաքական համակարգը, որը «գոյատևում է կոռուպցիայի ու ճնշումների հաշվին և բավականաչափ ուժեղ չէ՝ անհամաձայնություն թույլ տալու համար»:

Սենատորն ընդգծել է, որ չնայած ռուսական ԶԼՄ-ների կողմից ստեղծված իր կերպարին՝ ինքը Ռուսաստանի դեմ տրամադրված չէ: «Ես հակառուս չեմ: Ես ռուսամետ եմ, ավելի ռուսամետ, քան այն վարչակարգը, որը վատ է ղեկավարում ձեզ այսօր»,- գրել է Մաքքեյնը:

Նրա խոսքերով՝ Պուտինը և նրա շրջապատը չեն հավատում հիմնական արժեքներին, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ազատությունը և երջանկության ձգտումը:

«Նրանք չեն հարգում ձեր արժանապատվությունը և չեն ընդունում ձեր իշխանությունն իրենց վրա: Նրանք պատժում են անհամաձայնությունը և ձերբակալում են ընդդիմադիրներին: Նրանք մանիպուլյացիայի են ենթարկում ձեր ընտրությունները: Նրանք վերահսկում են զանգվածային լրատվական միջոցները: Նրանք հետապնդում, սպառնում և արգելում են կազմակերպություններին, որոնք պաշտպանում են ինքնակառավարման ձեր իրավունքը: Իրենց իշխանությունը պահպանելու համար նրանք խրախուսում են կոռուպցիայի ծաղկումը ձեր դատարաններում և տնտեսությունում, ահաբեկում և նույնիսկ սպանում են լրագրողներին, որոնք փորձում են բացահայտել կաշառակերությունը»,- գրել է սենատորը:

Վլադիմիր Պուտինի հոդվածը The New York Times-ում հրապարակվել է սեպտեմբերի 11-ին: Դրանում Ռուսաստանի նախագահը մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող հարվածել Սիրիային առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման: Նա նաև քննադատել է Բարաք Օբամային այն բանի համար, որ ժողովրդին ուղղված կոչում նա ամերիկացիներին անվանել է «բացառիկ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում