ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին մեղադրել է ահաբեկչության ֆինանսավորման մեջ և մերձավորարևելյան պետությունից պահանջել վերջ դնել դրան։ Այս մասին Reuters գործակալությունը։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Կատարը պատմականորեն եղել է ահաբեկչության «շատ բարձր մակարդակի հովանավոր»։
«Ոչ մի քաղաքակիրթ ազգ չի կարող ընդունել բռնությունը կամ թույլ տալ այդ չար գաղափարախոսությանը տարածվել իր տարածքում»,-ասել է Թրամփը։











































