Ավելի քան 1 000 տարի առաջ՝ դեռևս 19-րդ դարում, ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից առաջ, Տաթևի վանքի հայ վանականները կարող էին կանխագուշակել գալիք երկրաշարժերը ութանկյուն գավազանի շնորհիվ: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր Atlas Obscura ուղեցույցը:
«Հազարամյա Տաթևի վանքը, որի խորհրդանիշն է գավազանը, Միջնադարում գիտության և փիլիսոփայության մեծագույն կենտրոնն է եղել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ 11-րդ դարում համալիրի գրադարանում պահվել է ավելի քան 10 000 ձեռագիր:
Չնայած 1931 թ. երկրաշարժին՝ Տաթևի վանքը պահպանել է իր սկզբնական ճարտարապետական դեմքը և այսօր գրավում է շատ զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից, ասվում է հոդվածի ավարտին:












































