Սիրիայի ազատ բանակի գրոհայինները սկսել են iPad օգտագործել՝ կառավարական զորքերին գնդակոծելու համար: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Ընդդիմադիրներն օգտվում են պլանշետների համար նախատեսված հավելվածներից, որոնք ստեղծված են մարզիկների և պրոֆեսիոնալ զինվորականների համար:
«Հարձակվող հավելվածները» iPad-ի օգտատերերը կարող են ձեռք բերել համացանցային խանութներում:
Պարբերականը նշում է, որ «այդ ծրագրերը նախատեսված են հրազեն ունեցողների, ինչպես նաև հաշվարկված են ոչ մեծ հեռավորության համար»:
Գրոհայինները կարող են iPad-ն օգտագործել նաև ականանետների ճիշտ ուղղության համար, քանի որ դրանցից շատերն ինքնաշեն են և կարող են չունենալ համապատասխան հնարավորությունները:









































