Այսօր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում «Նապոլ»-ին սեփական հարկի տակ ընդունելու է Դորտմունդի «Բորուսիա»-ին, ու խաղից առաջ նեապոլիտանյան ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վախ է զգում:
«Այդ թիմն ինձ վախեցնում է: Նրանք մի քանի գլխանի հրեշի են նման: «Բորուսիա»-ն անհավանական թիմ է, որ շատ լավ ֆուտբոլ է խաղում:
Ես շատ ուշադիր եմ հետևում նրանց ելույթներին, թիմին, ակումբին, մարզչի աշխատանքին ու տրանսֆերային շուկայում նրանց գործարքներին: «Բորուսիա»-ն, ի տարբերություն ուրիշների, փողերը զուր չի վատնում»,- ասել է Դե Լաուրենտիսը:



































