Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կստորագրեն: Այս առաջարկը կհաստատվի Կառավարության առաջիկա նիստին:
Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ու տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև կիրառման ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդումն ու այդ նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:
Համաձայնագրով սահմանվում են նաև գործակցության շրջանակները, որոնցից են տիեզերական գիտության և տեխնիկայի զարգացումը, տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ու տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառումը, տիեզերական ոլորտում համատեղ գիտական, արդյունաբերական և տնտեսական գործունեության, ինչպես նաև աշխատանքային գործընկերության հեռանկարային ձևերի սահմանումը:









































