Tuesday, 16 04 2024
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին

Սերժ Սարգսյանի ռիսկային քայլը մերձավորարևելյան քաղաքականության խաղատախտակին

Արաբական արևելքում և մասնավորապես Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի են ունենում խիստ ուշագրավ իրադարձություններ: Ըստ միջազգային մամուլի հաղորդագրությունների, արաբական չորս պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են ատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի իշխանությունները երկու շաբաթ են տվել Կատարի քաղաքացիներին իրենց երկրները լքելու համար: Այս երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցվել է: Նմանատիպ հայտարարություն է արել նաև պաշտոնական Կահիրեն՝ նշելով, որ խզում է կապերը Դոհայի հետ, փակում է օդային տարածքը և նավահանգիստները Կատարի համար՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

Այս գործընթացներն առաջին հայացքից առնչություն չունեն Հայաստանի կամ հայկական շահերի հետ: Իրականում, սակայն, եթե ոչ անմիջական, ապա առնվազն անուղղակի կապերն ակնհայտ են: Ծոցի երկու ազդեցիկ միապետությունների՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի մրցակցության այս նոր սրացումը ինչ-որ առումով տալիս է որոշ պատասխաններ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի կեսերին Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի մասին:

Պալատական խարդավանքներ

Բայց նախ անդրադառնանք ընդհանուր իրադրությանը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Ռիյադի և Դոհայի հարաբերությունները սկսել են սրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 20-ին Սաուդյան Արաբիա կատարած այցելությունից հետո:

Ինչո՞ւ է շեշտվում Սաուդյան Արաբիա-Կատար հարաբերությունների հանգամանքը: Հիմնական հակամարտությունը նշված համատեքստում հենց այս միապետությունների միջև է: Ռիյադը և Դոհան, երկուսն էլ լինելով բավական ազդեցիկ խաղացողներ մերձավորարևելյան գործընթացներում, տասնամյակներ շարունակ մրցակցում են իրար հետ Ծոցի տարածաշրջանում առաջատար դիրքերի համար: Կատարի ներկայիս էմիրի հայրը՝ արաբական աշխարհում բավական ազդեցիկ դիրքեր ունեցած Համադ բին Խալիֆան, իշխանության էր եկել 1995-ին՝ իր հոր դեմ կազմակերպելով անարյուն հեղաշրջում: Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերի մասնագետ Արմեն Պետրոսյանը ասում է, որ այդ հեղաշրջումը ևս կապված էր Կատար-Սաուդյան Արաբիա մրցակցության հետ:

«Այդ մրցակցությունը շատ ավելի առարկայական դարձավ 1990-ական թթ վերջին, երբ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Համադ բին Խալիֆա ալ-Թանին սկսեց ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել և ամրապնդել իր դիրքերը, ինչին ականատես եղանք ավելի ուշ՝ «արաբական գարնան» գործընթացների ժամանակ: Կատարի և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները տրամագծորեն տարբեր էին, Կատարն այլ շահեր ուներ, և ասեմ, որ Կատարի ազդեցությունը գործընթացների վրա ավելի ուժեղ էր»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

«Արաբական գարնան» հեղափոխությամբ ալեկոծված գրեթե բոլոր երկրներում Կատարն ուներ դաշնակիցներ, որոնց վրա խաղադրույք էր կատարում: Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության մասին է, որը 2012-ին Մուհամմադ Մուրսիի գլխավորությամբ կարողացավ իշխանության հասնել Եգիպտոսում: Ընդ որում, Կատարի ազդեցության կարևոր գործիքներից մեկը հանրահայտ «Ալ-Ջազիրա» լրաջվամիջոցն էր: 2013-ի հուլիսի 3-ին զինվորականները տապալեցին նախագահ Մուրսիի իշխանությունը Եգիպտոսում: «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից հետո սկսվում են խմորումներ Կատարի թագավորական ընտանիքի ներսում՝ տարբեր ազդեցիկ թևերի միջև: Համադ բին Խալիֆան ստիպված է լինում հրաժարվել իշխանությունից, քանի որ ձախողել էր իր մերձավորարևելյան քաղաքականությունը՝ խաղադրույք անելով «Մուսուլման եղբայրների» վրա: Նոր էմիրը էապես նվազեցրեց Կատարի քաղաքական ակտիվությունը:

Ռիյադի և Դոհայի հակամարտությունը, ինչպես նշում է արաբագետը, շատ հաճախ արտահայտվում է ներքաղաքական պայքարի մակարդակում, հետևաբար չի բացառվում, որ այս իրավիճակում սաուդցիները կարող են պալատական հեղաշրջում կազմակերպել շեյխ Թամիմի դեմ:

Թրամփի էֆեկտը

Դոնալդ Թրամփի այցը Էր-Ռիյադ, որը ամերիկյան նախագահի առաջին օտարերկրյա պաշտոնական շրջագայության առաջին հանգրվանն էր, կնքված խոշորագույն գործարքը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև, և Թրամփի ընդգծված շեշտադրումը Մերձավոր Արևելքում սաուդցիների հետ դաշնակցության վրա էապես ազդեցին միջարաբական ճակատում ուժերի հավասարակշռության վրա: Խնդիրն այն է, որ թե՛ Ռիյադը և թե՛ Դոհան ամերիկացիների դաշնակիցներն են տարածաշրջանում: Եվ այս առումով Թրամփի այցը Ռիյադ չէր կարող չառաջացնել Կատարի էմիրի խանդը:

Նախագահ Թրամփի և սաուդական թագավոր Սալմանի հանդիպումից օրեր անց Կատարի էմիրի անունից տարածվել է հայտարարություն, որը կարևոր ազդակներ էր պարունակում տարածաշրջանում Իրանի դերի կարևորության, Կատար-Ռուսաստան հարաբերությունների խորացման անհրաժեշտության, «Հըզբոլլահ»-ին, «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու մասին: Կատարի իշխանությունները անմիջապես հերքել են հայտարարությունը՝ ասելով, որ այն հաքերային հարձակման հետևանք է, բայց ընդհանուր իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Դոհայի նման կեցվածքը այնքան էլ հեռու չէ իրականությունից:

«Ծոցի մյուս երկրները, ինչպես նաև Եգիպտոսը չհավատացին այդ հերքումներին և անցան համապատասխան գործողությունների: Առաջին քայլը՝ կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հեռարձակումը նշված երկրներում արգելելն էր, ինչպես նաև բավական սրված հռետորաբանությունը»,- մեկնաբանում է Արմեն Պետրոսյանը:
Կատարը իր հերթին ձեռնարկեց պատասխան գործողություններ նշված երկրների դեմ: Ավելին, էմիր Թամիմ ալ-Թանին զանգահարել է Իրանի նախագահին և շնորհավորել Ռամադանի տոնի կապակցությամբ: Այս փաստն արդեն իսկ կարևոր ցուցիչ է:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Կատարը փորձում է հակակշիռ ստեղծել սաուդա-ամերիկյան դաշինքին՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջոցով: Իրանը, ինչպես հայտնի է, թշնամական հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ: Իսկ Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին խոսելու կարիք, կարծում ենք, չկա: «ՀԱՄԱՍ»-ը և «Հըզբոլլահ»-ը ևս այս շարքի տրամաբանական շարունակությունն են: Եթե հիշենք այս խմբավորումների քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան և Իրան՝ ի հակադրություն սաուդա-ամերիկյան դաշինքին, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում:

Սարգսյանի ռիսկային քայլը

2017 թ. մայիսի 14-ին Հայաստանի նախագահը 15 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Կատար: Երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու մասին: Հունիսի 1-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել թույլատրել Կատարի քաղաքացիների մուտքը Հայաստան առանց վիզայի:

Դժվար է միանշանակ պնդել, թե այցի նախօրեին հնարավո՞ր էր արդյոք կանխատեսել նմանատիպ զարգացումներ Ծոցի երկրների հարաբերություններում, բայց մյուս կողմից միամտություն կլինի ենթադրել, որ քաղաքական շախմատի փորձառու գիտակ Սարգսյանը հաշվի չի առել Կատարի բարդ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, մի պետության, որը ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ, այլև հաճախ աջակցում է Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնող պետություններին: Այս հնարքը հաճախ է կիրառվում հայկական դիվանագիտության մեջ այն պետությունների դեմ, որոնք այս կամ այն կերպ սպառնում են Հայաստանի անվտանգությանը կամ ունեն թշնամական հարաբերություններ: Խոսքը գլխավորապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ վատ հարաբերություններ ունեցող երկրների հետ հարաբերությունները զարգացնելու մասին է: Այս համատեքստում ամենևին էլ պատահական չի թվում այն փաստը, որ Սարգսյանի՝ Կատար այցելությունից օրեր անց՝ մայիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեց առաջին ամերիկյան-արաբական-իսլամական գագաթնաժողովին, որի քննարկման հիմնական թեման էր ամերիկացիների հովանավորությամբ ու սաուդցիների գլխավորությամբ Մերձավոր (Միջին) Արևելքի ռազմավարական դաշինք կամ այլ կերպ ասած՝ «արաբական ՆԱՏՕ» ստեղծելը: Ու թեև Կատարի էմիրը ևս մասնակցել է այդ համաժողովին, այնուամենայնիվ իրադարձությունների հետագա ընթացքը հուշում է, որ ըստ երևույթին այդ մասնակցությունն ավելի շատ ձևական բնույթ է ունեցել:

Այլ հարց է, թե կոնկրետ ի՞նչ նպատակներ է հետապնդում ՀՀ նախագահը՝ կատարա-սաուդական սրված հարաբերությունների պայմաններում խաղադրույք անելով Կատարի վրա: Ընդգծել հայկական կողմի կեցվա՞ծքը, ցուցադրել որևէ դիրքորոշո՞ւմ մերձավորարևելյան գործընթացների համատեքստում, ստիպել սաուդական թագավորությանը ի վերջո հաշվի՞ նստել հայկական գործոնի հետ, թե՞ պաշտոնական Երևանի այս քայլերն ավելի շատ իր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունների համատեքստում են:

Հարցը կարելի է նաև այլ կերպ դնել՝ որքա՞ն  կամ մինչ ո՞ր քայլն է հաշվարկել Սերժ Սարգսյանը: Ինչ-որ մի բան անելը, հատկապես Հայաստանի ոչ այնքան ակտիվ դիվանագիտության պարագայում, իհարկե ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չձեռնարկելը, բայց ամեն դեպքում հայկական կողմի նման քայլը բավական ռիսկային է: Նախ, սա կարող է վտանգավոր լինել ռուս-ամերիկյան առճակատման մեջ մեկի կողմը ընդդեմ մյուսի գրավելու առումով: Երկրորդը, ինչպես տեսանք վերևում, Կատարը սերտորեն կապված է իսլամիստական, ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ, և այս պայմաններում Կատարի քաղաքացիները բավական խորհրդանշականորեն ստանում են Հայաստան առանց վիզայի մուտք գործելու իրավունք: Արաբագետ Արմեն Պետրոսյանը, սակայն, չի կարծում, թե կատարցիներին վիզայի պահանջից ազատելը կարող է անվտանգության նման սպառնալիքներ առաջացնել Հայաստանի համար, քանի որ Կատարը թեև հովանավորում է այս կամ այն ահաբեկչական խմբավորմանը այլ երկրներում, բայց Կատարի քաղաքացիները ներգրավված չեն այդ գործողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում