Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Ուշագրավ ու կարևոր մի այց՝ կատարված ճիշտ ժամանակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն, որտեղ հանդիպել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ:

Սա Սերժ Սարգսյանի առաջին այցն է արաբական աշխարհի և մասնավորապես Պարսից ծոցի տարածաշրջանի ազդեցիկ այդ երկիր: Ինչպես տեղեկացնում է պաշտոնական լրահոսը, երկու երկրների ղեկավարները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջին այցի արդյունքները լուրջ ներդրում կունենան հայ-քաթարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Քաթարի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ: Այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքրի հետ:

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

– Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Հայաստանի նախագահի այցի գլխավոր նպատակը: Արդյո՞ք սա կապված է տարածաշրջանային ինչ-որ զարգացումների հետ:

– Հանրապետության նախագահն այցի ընթացքում հանդիպել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի, Քաթարի այլ ղեկավարների, նաև գործարար շրջանակների, հայկական համայնքի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ասել, որ քննարկվել են բազմաբնույթ և բազմաբովանդակ հարցեր: Քննարկվել է ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այլև ընդհանրապես լայն ձևաչափով քննարկում է եղել, ինչը ողջունելի է:

Գիտենք, որ Կատարը բավական ազդեցիկ երկիր է ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհում, ունի որոշակի հնարավորություններ և գործիքակազմ, որով ներգրավված է Մերձավոր Արևելքի քաղաքական գործընթացներին, և սա միայն կնպաստի այն հանգամանքին, որ հայկական կողմի բարձրացրած հարցերը Կատարի միջոցով լսելի լինեն նաև իսլամական աշխարհում: Ուստի կարծում եմ, որ նման հանդիպումները հատկապես Քաթարի պես ազդեցիկ երկրում դրական ազդեցություն կունենան, կնպաստեն ոչ միայն Մերձավոր Արևելքում հայկական շահերի հետ կապված խնդիրների ուսումնասիրությանը, այլև գործարար կապերի ակտիվացմանը:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոդված է հրապարակել Իսլամական կոնֆերանս կազմակերպության ամսագրում՝ կոչ անելով իսլամական պետություններին չհամագործակցել Հայաստանի հետ: Հայաստանի նախագահի այցը որևէ կերպ կապվա՞ծ է իսլամադավան երկրների շրջանում Հայաստանի դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների հետ:

– Ադրբեջանը, նաև Թուրքիան բավական ակտիվ հակահայկական քարոզչություն են իրականացրել իսլամական զանազան կառույցներում, հատկապես Իսլամական համագործակցություն կազմակերպության շրջանակներում, ընդունվել են բազմաթիվ հակահայկական բանաձևեր նույն կազմակերպության կողմից, բայց պետք է նշել, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան դիտարկել են Իսլամական համագործակցության կազմակերպությունը՝ որպես լրացուցիչ հարթակ ղարաբաղյան հարցին հնչեղություն տալու համար: Գիտենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, իհարկե, ամենահեղինակավոր կառույցն է իսլամական աշխարհում, բայց նաև գիտենք, որ այդ կառույցի շրջանակներում ընդունվող բանաձևերը իրավական պարտավորվածություն չեն առաջացնում անդամ երկրների կողմից: Իհարկե, եղել են հակահայկական հռետորաբանություն, ելույթներ, բայց դրանք սահմանափակվել են զուտ հայտարարություններով, առարկայական քայլեր դրանից չեն բխել:

Գուցե այս երկու իրադարձությունները զուգադիպել են: Ամեն դեպքում մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող արաբական շատ երկրների հետ և չենք տեսել Ադրբեջանի հռետորաբանությունից բխող հակահայկական քայլեր այդ երկրների կողմից: Ավելին, մի շարք երկրներ նույնիսկ հանդես են եկել քննադատող հայտարարություններով: Իհարկե, պիտի ընդունենք, որ բավական ազդեցիկ կառույց է և այս հարթակում ԼՂ հարցի քննարկումը կունենա իր որոշակի ազդեցությունը, բայց դա զուտ ֆոն է, հռետորաբանություն, որը Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է:

– Արաբական աշխարհում շատ քիչ երկրներից մեկը, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, Սաուդյան Արաբիան է՝ իսլամի բնօրրանը և շատ կարևոր խաղացող իսլամական պետությունների շրջանում: Ծոցի երկրների և մասնավորապես Կատարի հետ հարաբերությունների զարգացումը կարո՞ղ է դառնալ կապող օղակ Սաուդյան պետության հետ հարաբերություններ հաստատելու համար:

– Ընդհանրապես Կատարի պես ազդեցիկ արաբական երկրի հետ հարաբերություններ խորացնելը ենթադրում է հարաբերություններ ոչ միայն Սաուդյան Արաբիայի հետ, այսինքն՝ սա միտված է ընդհանուր իսլամական աշխարհի հարաբերությունների բարելավմանը: Կատարի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս, այս երկրի ունեցած ռեսուրսները և հնարավորությունները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանը միայն շահում է նման երկրի հետ հարաբերություններից: Իհարկե, սա որոշակի կամուրջ է, բայց կամուրջ է ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլ ընդհանրապես իսլամական աշխարհի հետ: Այնպես որ այս հնարավորություններն անհրաժեշտ է օբյեկտիվ օգտագործել: Կատարի ազդեցությունը Մերձավոր Արևելքում չի սահմանափակվում միայն քաղաքական բաղադրիչով: Կան նաև տնտեսական և այլ բաղադրիչներ: Բացի այդ, կարևոր են նաև կապերը մեր համայնքի հետ:

– Իսկ ինչպե՞ս է ավելի կոնկրետ արտահայտվում Կատարի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Ճի՞շտ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ Կատարը ազդեցություն ունի իսլամիստական խմբավորումների նկատմամբ:

– Միանշանակ այո, Կատարն ունի իր ազդեցությունը իսլամիստական, ահաբեկչական խմբավորումների վրա, փորձում է հնարավորինս օգտագործել այդ ամբողջը՝ գործընթացներն իր համար կանխատեսելի դարձնելու նպատակով: Դա նկատվել է վերջին տարիներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ սիրիական և իրաքյան հակամարտությունների համատեքստում:

Բացի այդ, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը Դոհայից է հեռարձակվում: Սա բավական ազդեցիկ լրատվական ռեսուրս է արաբական և իսլամական աշխարհում, որին հետևում են միլիոնավոր մարդիկ: Այս գործիքը նույնպես բավական ակտիվորեն օգտագործվում է Քաթարի կողմից: Հենց այս գործիքներն են, որ Կատարը դարձրել են ազդեցիկ խաղացող: Եվ իհարկե չպետք է մոռանանք Կատարի նավթի պաշարների մասին, որոնցով նա հարուստ է և հաջող կերպով կարողանում է վաճառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում