Ֆրանսիայի Սենատը քվեարկել է 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների գեղեցկության մրցույթների անցկացումն արգելելու օգտին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ընդունված օրինագծի բացատրական գրառման մեջ ասվում է, որ ուղղումը կոչված է պաշտպանելու երեխաների իրավունքները: Հեղինակները կարծում են, որ գեղեցկության նման մրցույթները հետաքրքրություն են առաջացնում երեխաների հանդեպ ինչպես սեքսուալ օբյեկտների:
Օրինախախտներին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում, ինչպես նաև 30 հազար եվրո տուգանք:
Ուղղման ընդունման օգտին քվեարկել են Սենատի 197 անդամները, դեմ՝ 146-ը:
Օրինագծի վերջնական ընդունման համար այն ուղարկվել է խորհրդարանի ստորին պալատ:









































