Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Հայաստանն օտարերկրյա կինոարտադրողի համար կվերածվի շահեկան վայրի. Արմեն Ամիրյան

Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի «Հայֆիլմ»-ի մասնավորեցման հետ։ Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Պետության համար «Հայֆիլմ»-ը պահելը բեռ չէ։ Երբ այն վաճառվել էր, արդեն սեփականատեր ուներ և գտնվում էր պետգույքի կառավարման վարչությունում, այսինքն` նոր որոշում չի եղել այն մասնավորեցնելու, միայն ցուցակներն են թարմացվել: Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի դրա հետ: Մենք հիմա մշակում ենք կինոյի զարգացման հայեցակարգ, ըստ որի` կինոն պետք է զարգանա այնքան, որ մասնավորն էլ ներդրում անի` տեխնիկական միջոցներ բերեն Հայաստան, ստուդիաներ կառուցեն: Համաձայն օրենքի և այն պայմանների, որ մենք նախատեսում ենք, հնարավոր է, որ տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի` Հայաստանում ֆիլմեր նկարելու։ Մենք շատ շահեկան պայմաններ ենք առաջարկում»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Նախարարը նշեց, որ արտասահմանյան կինոնկարահանումների համար իրականացված ներդրումների 20 տոկոս վերադարձ կլինի և այդ գումարը կվերադարձվի նույն տարվա ընթացքում, որպեսզի այն ևս ծախսվի Հայաստանում:

«Շահեկան պայմաններ ստեղծելով` մենք կարող ենք շահագրգռել նաև ներդրողներին, մասնավոր ընկերություններին, որպեսզի ստեղծվի արտադրական բազա։ Այս ամենից առաջ մենք մտածում ենք կրթական համակարգի մասին, որովհետև այսօր մենք ֆիլմարտադրության շատ ցածր մակարդակ ունենք: Եթե կան էլ որակյալ մասնագետներ, ապա նրանք չեն տիրապետում օտար լեզուների, ուստի նախատեսում ենք իրականացնել երկամյա դասընթացներ` անգլերեն լեզվով: Այսինքն` մի քանի ուղղություններ կան, որոնց վրա պետք է աշխատել`կրթական դաշտը կարգավորել, օրենքով կարգավորել արտասահմանյան ներդրումների դաշտը»,- շեշտեց ՀՀ մշակույթի նախարարը:

Կինոկենտրոնի ճակատագրի վերաբերյալ Արմեն Ամիրյանը որևէ գնահատական չտվեց: «Շատ շուտով կլսեք ֆիլմի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման մասին, որը կոչված է ապահովելու համար այն խնդիրների լուծումը, ինչի մասին ես արդեն իսկ բարձրաձայնեցի։ Երբ այս ամենը լինի, արտասահմանյան կինոարտադրողների համար Հայաստանը լինելու է հետաքրքիր և շահեկան վայր»,- ասաց Ամիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում