Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը մեկնաբանել է թիմի ավագ Իկեր Կասիլյասի վնասվածքը ՉԼ «Գալաթասարայ»-ի դեմ խաղում:
«Շատ եմ տխրել Կասիլյասի վնասվածքից հետո: Երբ Կասիլյասն ընկավ, հասկացա, որ դուրս եմ գալու խաղադաշտ:
Իկերը ցավալի հարված ստացավ: Հասկանում եք, որ գոտկատեղը շատ վտանգավոր հատված է: Փորձում եմ արդյունավետ օգտագործել ինձ ընձեռված ցանկացած հնարավորություն:
Ես ու Իկերը հարգում ենք մարզչի որոշումները և պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»,- հայտարարել է Լոպեսը:









































