Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բրիտանացի փորձագետները ՄԱԿ-ի զեկույցում չեն տեսնում Ալ-Ասադի մեղքի ապացույց

Բրիտանացի փորձագետները կարծում են, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը անհերքելի ապացույցներ չի պարունակում, որոնք կվկայեին, որ Սիրիայում քիմիական զենք օգտագործել է Բաշար Ալ-Ասադի վարչակարգը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական հարձակման վերաբերյալ: Զեկույցում հաստատվում է, որ Դամասկոսի Ղուտա արվարձանում իրականում կիրառվել է զարին գազ: Պան Գի Մունն ընդգծել է, որ տեսուչների խնդիրը չէ պարզել, թե ով է մեղավոր քիմիական հարձակման համար, այդ նպատակով անհրաժեշտ է նոր հետաքննություն:

International Defence Review (հրատարակում է IHS Jane’s հետազոտական կենտրոնը) ամսագրի գլխավոր խմբագիր Նիք Բրաունը RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը զեկույցում համոզիչ տվյալներ չի տեսնում, որոնք միանշանակորեն ապացուցում են, թե ով է կիրառել քիմիական զենք:

«Կան որոշ հանգամանքներ, որոնք իբր մատնանշում են, որ հարձակումներն իրականացվել է Ալ-Ասադի վարչակարգի կողմից, սակայն իրավաբանական առումով պարզ չէ, թե ով է քիմիական զենքն արտադրել և այնուհետև կիրառել»,- ասել է նա:

Բրաունի հետ համաձայն է նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով IHS Jane’s-ի վտանգների գնահատման բաժնի մենեջեր Ֆիրա Աբի Ալին:

«Զեկույցն ապացուցում է, որ քիմիական զենք օգտագործվել է մի քանի վայրերում: Սակայն տեսուչների մանդատը չի նախատեսել պարզել այն փաստը, թե ով է կիրառել քիմիական զենք, այդ պատճառով զեկույցում դրա մասին ոչինչ չի ասվում»,- ասել է Աբու Ալին:

Բրաունը նշել է, որ Սիրիայում հակամարտության փոփոխական բնույթի պատճառով շատ բարդ է միանշանակ մեկնաբանություններ տալ քիմիական զենքի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ շատ են դեպքերը, երբ ապստամբները սպառազինություն են գտել ռազմական պահեստների և զինանոցների գրավման միջոցով, այդ պատճառով նրանք հիմնականում օգտագործում են այն նույն հրազենային զենքը, հրթիռները, ինչ սիրիական բանակը:

«Բացի այդ, շատ ապստամբներ սիրիական բանակի դասալիքներ են, անհնար է հստակ ասել, թե նրանք ինչ պատրաստվածություն, փորձ և գիտելիք ունեն: Բնականաբար, հնարավոր է պատկերացնել, որ որոշ ապստամբներ կարող էին կիրառել ինչպես հին, այնպես էլ նորագույն սիրիական զենք»,- հավելել է նա:

Աբու Ալին կարծում է, որ ավելի հավանական է՝ հին սպառազինություն օգտագործել է սիրիական վարչակարգը:

Բրաունը համոզված է, որ Սիրիա ռազմական ներխուժման գաղափարի կողմնակիցները, ամենայն հավանականությամբ, կմատնանշեն քիմիական զենքի օգտագործման փաստը ռազմական գործողությունների օրինականացման համար:

Նրա գործընկերն իր հերթին կարծում է, որ Արևմուտքի երկրները ցանկանում են խուսափել Սիրիայի պատերազմից, և նրանց բանակցությունները Ռուսաստանի հետ, հավանաբար, կարող են կանխել ռազմական գործողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում