ԱՄՆ-ում չորս սենատորներ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ռուսական խոշորագույն բանկերի դեմ, որոնք, նրանց խոսքով՝ ֆինանսավորում են Բաշար Ալ-Ասադի վարչակարգին, հաղորդում է Politico-ն:
Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին ուղղված նամակը ստորագրել են հանրապետական սենատորներ Ջոն Քորնին, Քելի Այոթը և դեմոկրատներ Ռիչարդ Բլյումենտալն ու Ջեին Շահին:
«Այնպիսի բանկեր, ինչպիսիք են VTB-ն, VEB-ը, «Գազպրոմբանկը», բիզնես են անում Սիրիայի հետ՝ խափանելով ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները վարչակարգի դեմ»,- նշվում է նամակում:
Սենատորների խոսքով՝ մասնավոարպես VTB-ում պահվում են Սիրիայի նախագահի անձնական ակտիվները:
Սենատոր Բլյումենտալն առաջարկել է նաև սառեցնել ԱՄՆ-ում ռուսական բանկերի ակտիվները և սահմանափակումներ դնել դրանց աշխատակիցների արտասահմանյան այցերի վրա:









































