Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտնել է, որ իր հաջորդ մենամարտը կանցկացնի Գերմանիայում` հոկտեմբերի 26-ին:
Նշենք, որ Աբրահամը WBO վարկածով տիտղոսի պարտադիր հավակնորդ է: Ներկայումս այն պատկանում է Ռոբերտ Շտիգլիցին, ով հոկտեմբերի 19-ին չեմպիոնական գոտու ազատ պաշտպանության մենամարտ կանցկացնիԱյզեկ Էկպոյի դեմ:
«Շտիգլիցը հայտարարել է, որ 2013 թվականին ևս մեկ մենամարտ կանցկացնի` հոկտեմբերի 19-ին անցկացնելով ազատ պաշտպանություն: Դա նշանակում է, որ ես չեմ կարող վերադարձնել տիտղոսը մինչև 2014 թվականը: Սակայն ես պետք է լավ մարզավիճակ պահպանեմ: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 26-ին կմենամարտեմ: Ես վստահություն ձեռք կբերեմ` Շտիգլիցի դեմ մենամարտից առաջ»,-BoxingScene-ը մեջբերում է Աբրահամի խոսքերը:









































