Լեհաստանում երեքշաբթի օրը McDonald’s-ի բոլոր ռեստորաններից այցելուներին տարհանել են՝ տեղադրված ռումբի մասին անանուն հաղորդագրությունից հետո: Այցելուների տարհանումն իրականացրել են ոստիկանության աշխատակիցները և հրշեջները:
Երկրում ընկերության մամլո քարտուղար Կշիշտոֆ Կլապը կարծում է, որ, հնարավոր է, դա եղել է սովորական կատակ, և նրանք չափազանցել են անվտանգության միջոցառումները, սակայն անվտանգությունը իրենց համար առաջնային է:
Լեհաստանում կա ավելի քան 300 McDonald’s՝ հաղորդում է ITAR-TASS-ը:







































