Աշխարհում մեծ հեղինակություն վայելող Time ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Այդ պաշտոնում Նենսի Գիբսի նշանակման մասին հայտարարել են երեքշաբթի օրը: Նախկինում նա զբաղեցնում էր գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը:
Իր նոր պաշտոնում 53-ամյա Գիբսը կփոխարինի Ռիչարդ Սթենգելին, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրվել է հանրային դիվանագիտության և հասարակության հետ կապերի գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում:
Գիբսը ամսագրում իր կարիերան սկսել է 1985-ից. եղել է միջազգային բաժնի խմբագիրը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:









































