Բևերլի-Հիլզ քաղաքի ոստիկանության սերժանտին մեղադրել են ոչ իրավական գործողությունների մեջ: Ըստ հայցի՝ ոստիկանն ուսումնասիրել է մահացած Ուիթնի Հյուսթոնի մարմինը:
Համաձայն NBC News-ի տեղեկությունների՝ անցած շաբաթ ամերիկյան իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանման՝ SWAT-ի (Special Weapons Assault Team) հրամանատար Վեյրի Բրայանը հայց է ներկայացրել ոստիկանության սպա Թերի Նաթոլլի դեմ: SWAT-ի նախկին ղեկավարը պնդում է, որ Նաթոլլը հայտնաբերվել է ոչ իրավական գործողությունների ժամանակ:
Ըստ Վեյրի խոսքերի՝ հայտնի երգչուհու մահվան օրն ինքն ու իր աշխատակիցները եղել են հյուրանոցի համարում, որտեղ հայտնաբերվել էր Հյուսթոնը: Հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ձեռք չեն տվել երգչուհու մարմինը ծածկող սավանին, որպեսզի չվերացնեն ապացույցները, սակայն դեպքի վայր ժամանած սերժանտ Թերի Նաթոլլն անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել Հյուսթոնի մարմնի նկատմամբ:
SWAT-ի հրամանատարը պնդում է, որ իբր թե սերժանտը ծնկների վրա է իջել ու սկսել է ուսումնասիրել երգչուհու մարմնի ինտիմ մասերը, հետո ասել է՝ նա նախկինի պես հիանալի տեսք ունի՝ չհաշված տարիքը և ներկայիս վիճակը:
Բրայանը պատմել է, որ սերժանտի արարքի մասին ինքը հայտնել է ղեկավարությանը, սակայն արձագանքն իր համար անակնկալ է եղել՝ իրեն հեռացրել են պաշտոնից:









































