Wednesday, 24 06 2026
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները

«Ֆերարի»-ն պատրաստ է նորից սկսել հաղթանակներ տանել. Լուկա դե Մոնտեզեմոլո. Սպորտ

Լուկա դե Մոնտեզեմոլոն` «Ֆերարի»-ի նախագահը, պատմել է, թե ինչի հիման վրա է կայացվել Ֆելիպե Մասայի` «Ֆորմուլա 1» մրցարշավի հաջորդ մրցաշրջանից սկսած թիմում չլինելու որոշումը:

«Ֆելիպե Մասան շատ լավ անձնավորություն է ու անկրկնելի երիտասարդ: Մեր փոխհարաբերությունները Ֆելիպեի հետ շատ պարզ են եղել: Նրան արդյունք է հարկավոր: Հենց դա էլ պետք է նաև թիմին: Ֆելիպեն հաջողությունների է հասել, բայց նրա մարզավիճակը ստաբիլ չէ: Նա շատ լավ մրցարշավներ էր անցկացնում, բայց դա չէր անում մշտապես: Օրինակ, 2012 թվականին մեզ շատ չբավականացրեցին այն միավորները, որ Մասան կարող էր թիմին բերել թիմային հաշվարկում: Այդ իսկ պատճառով նման որոշումը նրան օգուտ կբերի», – ասել է «Ֆերարի»-ի ղեկավարը:

Դե Մոնտեզեմոլոն նաև վստահություն է հայտնել, որ, չնայած հեռանալու մասին լուրը իմանալուն, Ֆելիպեն հաջող կանցկացնի մրցաշրջանի առաջիկա մրցարշավները:

«Ես հույս ունեմ, որ մեր վերջին նորամուծությունները թույլ կտան թիմին բարելավել արդյունքները: Մենք պետք է հաշվի առնենք, որ «Ռեդ Բուլ»-ի երկու մեքենաներից միայն մեկն է, որ մշտապես թիմին միավորներ է բերում: Թիմը մինչև վերջին կիլոմետրը կաջակցի Ֆերնանդո Ալոնսոյին, բայց ես հույս ունեմ, որ Ֆելիպեն նույնպես կկարողանա օգուտ բերել թիմին: Մասան անհավանական անձնավորություն է: Ասում են, թե նա այլևս չի՞ օգնելու Ալոնսոյին: Աղաչում եմ, մի ասեք դա: Նա նախկինի պես կշարունակի օգնել Ալոնսոյին չեմպիոնության համար պայքարում ու թիմին ընդհանուր հաշվարկում առաջինը լինելու գործում»,- շարունակել է Դի Մոնտեզեմոլոն:

Նա նաև մեկնաբանել է Ֆերնանդո Ալոնսոյի` թիմում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո արտահայտած դժգոհությունը: Բացի այդ Դի Մոնտեզեմոլոն խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասումների մասին:

«Ես առաջին մարդն եմ, ով կհասկանար Ալոնսոյի դժգոհությունը: Այսպես ասեմ. նրա տխրությունը կարելի է համեմատել մի ֆուտբոլիստի տրամադրության հետ, ում անսպասելիորեն փոխարինել են, ինչի արդյունքում նա մեկ-երկու «քաղցր» խոսք է հղել մարզչի հասցեին: Ես ավելի շուտ կգերադասեմ գործ ունենալ նման ֆուտբոլիստի, քան ոչնչության հետ: Ինչ վերաբերում է ինքնագովազդին, ապա ամեն ինչ այստեղ ավելի պարզ է: Հույս ունեմ, որ Կիմի Ռայկոնենի համար լրագրողների հետ շփվելու լավագույն առիթները կլինեն հաղթանակները: Ես նաև հույս ունեմ, որ նա մեծ ներդրում կունենա թիմի հաջողություններում: Ալոնսոն չի կարող ամբողջ բեռը միայնակ տանել:

Երբ ես դարձա «Ֆերարի»-ի նախագահ, Շումախերի հետ միասին մենք կարողացանք կերտել թիմի պատմության լավագույն տարիները ու հիմա մենք նորից պատրաստ ենք հաղթանակներ տանել: Այն բացը, որ առաջացավ Շումախերի հեռանալուց հետո, պատճառաբանվում էր նաև սիմուլյատորների ու աերոդինամիկայի հետ ունեցած խնդիրներով: Այնուամենայնիվ, այս երեք տարիներին Սկուդերիան գրեթե մշտապես պայքարել է չեմպիոնության համար մինչև վերջին պահը:

Ես մեծ հույսեր եմ կապում այն մարդկանց հետ, ովքեր այսուհետ աշխատելու են մեր տեխնիկական թիմում: Վերջապես մենք ունենք այն ստեղծագործ միտքը, որն այդքան պակասում էր: Ջեյմս Էլիսոնը, ով գլխավորելու է աերոդինամիկայի մասնաբաժինը, շատ լավ գիտի այն թիմին, որի հետ աշխատելու է: Այլ թիմեր նույնպես ցանկանում էին հրավիրել նրան, բայց նա գերադասեց տեղափոխվել «Ֆերարի», ու նրա գալուստը կնշանակի մի շարք հատվածներում աշխատանքի վերաբաժանում: Միևնույն ժամանակ Պետ Ֆրեյը կաշխատի մեքենայի տեխնիկական առաջընթացի ու ցուցանիշների բարելավման ուղղությամբ», – ասել է «Ֆերարի»-ի նախագահը:

Եվ վերջում նա անդրադարձավ «Ֆերարի»-ի ֆինանսական վիճակին:

«Վերջին տարիներին մեզ մոտ աշխատավարձերի կրճատում չի եղել: Ծախսերի աճի տեմպը նվազել է, բայց ֆինանսավորումը շարունակում է մնալ կայուն: Կարծում եմ` մենք պետք է վերադառնանք աշխատանքային այն սկզբունքներին, որ գործում էին նախորդ դարի 90-ականներին, շարունակենք աշխատել թեստերի վրա, երիտսարդ արշավորդներին պրակտիկայի հնարավորություն տանք, քանի որ այսօրվա դրությամբ GP2 մրցարշավը դարձել է ծաղրելի մի բան ու որևէ արժեք չունի: Իսկ թեստերի այն քիչ քանակը, որ այս պահին մենք կարող ենք մեզ թույլ տալ, պետք է հատկացնենք մրցող արշավորդներին:

«ՖԻԱՏ»-ի աջակցությու՞նը: Այդպիսին չկա: Մենք նրանցից ոչ մի լումա չենք ստանում ու մեր գործունեությունը ծավալում ենք միայն հովանավորչական պայմանագրերի, մրցանակային հիմնադրամների ու սերիական մեքենաների թողարկման շնորհիվ»,- ասել է Դի Մոնտեզեմոլոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում