Եգիպտոսի դատարանը կարգադրել է արգելափակել նախկինում իշխանության ղեկին գտնվող իսլամիստներին, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներին պատկանող միջոցները, հաղորդում է Agence France Presse-ը:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը դեռևս հուլիսին պարտավորվել էր սառեցնել երկրի իսլամիստական շարժման 14 ղեկավարների բանկային հաշիվները, այդ թվում՝ շարժման ղեկավար Մուհամմադ Բադիայի: Ավելի ուշ Բադիան և նրա համախոհները ձերբակալվեցին:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին եգիպտական բանակն իշխանությունից զրկել է «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսիին և երկրում հայտարարել անցումային շրջան:









































