Samsung-ի նոր սմարթֆոնի գովազդում ոչ մի խարդախություն չկա, միայն ձեռքի ճկունություն: Հենց անմիջապես փողոցում խաղարկվել է փոքրիկ ներկայացում: Աճպարար Ստեֆան Կառլան հավանական հնարքներ է իրագործում հենց անմիջաես հավաքվածների աչքի առջև: Այս մասին հայտնում է Adme.ru-ն:
Ձեռքի թեթև շարժումով նա փոխում է գույներն ու կենդանացնում առարկաները: Թվում է՝ նրա համար չկա անհնար ոչինչ, ինչպես նոր Samsung GALAXY S4 zoom-ի համար, որը նա գովազդում է:
Սմարթֆոնն ունի 16 մեգապիքսելանոց տեսախցիկ և օպտիկական տասնապատիկ խոշորացման հնարավորություն, որոնք սմարթֆոնը վերածում են որակյալ լուսանկարչական սարքի:











































