Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան և եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել:
«Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, և հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- Aravot.am-ին ասել է կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
Մանրամասները՝ aravot.am-ում









































