Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են մայրաքաղաք Բրազիլիայում նախարարությունների բոլոր աշխատակիցների շտապ տարհանման մասին այն բանից հետո, երբ ցուցարարները հրկիզել են գյուղատնտեսության նախարարության շենքը: Այդ մասին հայտնում է Veja-ն:
Մայրաքաղաքում մասսայական բողոքի ցույցեր են իրականացվում նախագահ Միշել Թեմերի հակառակորդների կողմից, նախագահի հրաժարականի և երկրի ղեկավարի արտահերթ ընտրությունների պահանջով: Տարբեր տվյալներով ցույցերին մասնակցում է ավելի քան 150 հազար մարդ:
Այն տարածքներում, որտեղ անկարգություններ են իրականացվում, այժմ տեղակայված են ռազմական ստորաբաժանումներ:








































