Մեծ Բրիտանիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Մանչեսթրի համերգասրահում իրականացված ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հնարավոր է՝ հարձակվողը միայնակ չի գործել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս հայտարարել էր, որ Մանչեսթերի մարզադաշտում պայթյունը կարող էր կազմակերպած լինել «անձանց խումբը»։
Տեղեկատվության համաձայն՝ երեք ձերբակալվածներից մեկն էլ Սալման Աբեդիի եղբայրն է:
Հիշեցնենք, որ Մանչեսթեր Արենա ստադիոնում ռումբը պայթեցրել է 22-ամյա Սալման Աբեդին, որը ծնվել է Մանչեսթերում՝ լիբիական ծագում ունեցող ընտանիքում:








































