Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՏՏ համաշխարհային համաժողովին Հայաստան են ժամանելու ընկերությունների 2000- ից ավելի լիդերներ

Երևանում հունիսի 9-10-ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Այս տարին ֆորումի համար հոբելյանական է: Այն արդեն 10-րդ անգամ յուրօրինակ հարթակ է դառնում ՏՏ ոլորտի և բիզնեսի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևոր միջոցառումներից է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

«Այս տարի ֆորումի ժամանակ կհայտարարվի Երևանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Այս կարևոր միջոցառումն անցկացնելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք: Հայաստանում այս կոնգրեսի անցկացումը մեծ հնարավորություններ է ենթադրում, քանի որ համաշխարհային IT ընկերությունների 2000-ից ավելի լիդերներ են գալու Հայաստան: Դա նշանակում է, որ կարող ենք նրանց ցույց տալ Հայաստանի IT լուծումները, հնարավորությունները, ներուժը»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Այս տարի կայանալիք «ԴիջիԹեք» ֆորումի հյուրն են լինելու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն 2019 թվականին Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական և տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։

«Նախորդ տարի ապրիլյան դեպքերից հետո մեծ քննարկումներ տեղի ունեցան, որից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը ինժեներների մոբիլիզացիա հայտարարեց: Այսօր ձևավորված խումբն աշխատում է ՊՆ-ի հետ նոր զինատեսակների մշակման առումով»,-ասաց նա` ընդգծելով որ ՊՆ-ի հետ համագործակցության մակարդակն անհամեմատ մեծացել է: Նրա խոսքով, ՊՆ-ի հետ աշխատում են տարբեր ուղղություններով` գաղտնագրված կապ, հակառակորդի անօդաչու սարքերի հայտնաբերումը, հարձակվողական գործիքների հեռահար կառավարում, հետախուզության գործիքներ, բանակի կառավարման համակարգ և այլն: Առաջարկվում են IT լուծումներ այդ նշված ուղղություններով:

Կարեն Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է, որ անհատները, բիզնեսը սկսել են ավելի շատ օգտագործել ՏՀՏ տեխնոլոգիաներ: Այդ գործում առաջատարը բանկային ոլորտն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում