Եվրոպական խոշորագույն Lufthansa ավիափոխադրողի կառավարման խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրանցը հաջորդ տարի մտադիր է լքել ընկերությունն ու աշխատանքի անցնել Roche դեղագործական ընկերությունում՝ հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, Lufthansa-ում 53-ամյա մենեջերի պայմանագիրը ավարտվում է 2014թ. մայիսին, ու այն մինչ օրս երկարաձգված չէ:
Ավիափոխադրողի ղեկավարի պաշտոնին հավակնում է Ֆրանցի գործընկերը՝ Կարստեն Շպորը, ով վերջին 2 տարում Lufthansa-ում պատասխանատու է ուղևորային փոխադրումների շուկայի համար:
Շվեյցարական Roche կոնցեռնում Lufthansa-ի ներկայիս ղեկավարը կզբաղեցնի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով 67-ամյա Ֆրանց Հումերին, ով հաջորդ տարի կանցնի թոշակի:









































