Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Մոնակո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լորյեն»-ին:
Խաղը շատ լավ սկսվեց մոնեգասկյան ակումբի համար: Արդեն 5-րդ րոպեին նրանք 11 մետրանոց իրացնելու իրավունք վաստակեցին: Ռադամել Ֆալկաոն չվրիպեց:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, սա խաղի միակ գոլն էր: Այսպիսով, «Մոնակո»-ն հերթական 3 միավորները վաստակեց ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Մոնակո» – «Լորյեն»` 1:0
Գոլը` Ֆալկաո (6’, 11մ)






































