Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Համաներումն ընդամենը քաղաքական խաղ կլինի

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում իրականացնել: Այս մասին արդեն մի քանի շաբաթ է, ինչ գրում են էլեկտրոնային և տպագիր մի շարք ԶԼՄ-ներ: Բնականաբար, մինչև վերջին պահը հայտնի չի լինի, թե համաներումը կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի: Առայժմ մեկնաբանություններ են հնչում այն մասին, թե սա կնպաստի կալանավայրերի գերծանրաբեռնվածության հարցի լուծմանը: Մինչդեռ իրավապաշտպան, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաներմամբ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիր չի լուծվի, որովհետև լուծումը ժամանակավոր է, և համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի. «Վերջին տարիների ընթացքում համարյա երեք տարին մեկ համաներում է կիրառվել, բայց խնդիրը դրանով չի լուծվել։ Ինչո՞ւ։ Որովհետև այն խնդիրները, որ մենք ունենք դատաիրավական համակարգում, չեն լուծվել, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատում, խափանման միջոցը որպես կալանք ներկայացնելը… բոլոր գործերով կալանավորում են, երբ կարելի է գրավով, երաշխիքով այլ խափանման միջոց կիրառել»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է այս կերպ իշխանությունը փորձի հասարակական հնչեղություն ունեցող հարց կարգավորել իր համար, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Այդպիսի իրավիճակ չէ, նման իրավիճակ Հայաստանում կար Մարտի մեկից հետո, մարդիկ, որոնք Մարտի մեկի դեպքերի առնչությամբ էին կալանավորված»:

Հետքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է արդյոք համաներումը կիրառել միայն թեթև հանցանք իրականացրած դատապարտյալների նկատմամբ, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց՝ «Թեթև հոդվածներով դատապարտյալների հետդարձը կալանավայր ավելի հաճախ է։ Այսինքն համաներումից հետո հավանականությունը, որ նորից հանցանք կգործեն, շատ ավելի մեծ է, իսկ ծանր հանցագործությունների դեպքում մարդը 8-9 տարի պատիժ է կրում և, ենթադրենք, համաներվում, դժվար թե նորից հանցանք գործի, այսինքն այս դեպքում կալանավորի հետդարձը շատ ավելի քիչ հավանական է»:

ՔԿՀ-ների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե որքանով ինքն է տեղյակ՝ 4000-ի սահմանում կալանավոր ունենալը չի համարվում գերբեռնված։ Բացի այդ, նրա դիտարկմամբ՝ համաներումն իշխանության կողմից ընդամենը քաղաքական խաղ կլինի. «Մեր երկրում հիմա կան առանց մեղքի պատիժ կրողներ և կան հանցագործներ։ Առաջին դեպքում, իհարկե, պետք է ազատ արձակվեն: Բայց ինձ համար չափանիշ է այն, որ օրենք գործի, այլապես ես համոզված եմ, որ սա ընդամենը քաղաքական խայծ է՝ ուրիշ ոչինչ»:

Մուշեղ Սաղաթելյանը հավելեց, որ քաջատեղյակ է, թե ինչ սկբունքով են աշխատում իշխանություններն այս դեպքում, և մտավախությունն այն է, որ համաներումը կիրառվի ոչ համաչափ. «Ես տեսել եմ այդպիսի անորակություններ, ես շատ լավ գիտեմ… Նույնիսկ կարող են կալանավորի վերաբերյալ հոդված փոխել, կամ մեղմացնել, որ համաներում իրականացվի, մեր երկրում այդպիսի բաներ էլ են հնարավոր: Քաղաքական խաղ է, եթե այդքան շատ են ցանկանում, թող համաներում չանեն, թող ինչ օրենք որ թղթի վրա գրված է՝ ի կատար ածեն… Ուղիղ 50 տոկոսը պայմանական բաց ռեժիմից դուրս կգա, թող այդպես անեն, ոչ թե՝ համաներում, և մարդիկ ստիպված չեն լինի հերթկան անգամ տեսնել, թե ինչպես է օրենքը խախտվում»:

Հարցին, թե համամի՞տ է, որ համաներում կիրառվի միայն թեթև հանցանք իրականացրածների հանդեպ, Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց. «Չես կարող ասել։ Իշխանություններին որ հոդվածը որ հետաքրքրում է՝ այդ հոդվածն էլ կիրառելու են։ Հոկտեմբերի 27-ին զենքի վերաբերյալ համաներում իրականացրեցին, և որոշ մարդիկ դուրս մնացին։ Այդպես է՝ իշխանություններին հետաքրքրող հոդվածներն են կիառվելու, ոչ թե թեթև կամ ծանր հանցագործությունների»:

Մուշեղ Սաղաթելյանը հավելեց, որ տարիների ընթացքում աշխատելով որպես կալանավայրերի վարչության պետ՝ հասկացել է, որ մարդուն ազատություն տալը լավ է, ինքն այն կարծիքին է, որ ավելի մեծ հաճույք է մարդուն ազատություն տալը, քան դրանից զրկելը, սակայն իշխանությունը օրենքը չի կիրառում. «Եթե ազնվորեն կիրառի, 30 տոկոսը կազատվի, բայց այստեղ ամեն ինչ կախված է մեկ անձից. բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում