Սեպտեմբերի 16-ին Լոնդոնում կայանալիք Burberry Prorsum ապրանքանիշի գարուն-ամառ 2014 հավաքածուի ցուցադրության նորաձևության շաբաթը կնկարահանվի iPhone 5S-ով՝ սմարթֆոնում տեղադրված նոր iSight տեսախցիկի միջոցով:
Կնկարահանվի ոչ միայն ցուցադրությունը, այլև մոդելները, շոուի մանրամասները, ինչպես նաև backstage-ը՝ հետնաբեմի աշխատանքը: Այնուհետև լուսանկարները և տեսանյութը կտեղադրվեն Burberry-ի սոցցանցերի էջերում, ինչպես նաև burberry.com վեբկայքում:
Բացի այդ, ցուցադրությունը կհեռարձակվի կայքով՝ ուղիղ եթերում:









































