Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ նոր պայմանագրի պայմանները քննարկելու ժամանակ ֆինանսական կողմն իր համար առաջնային չէր:
«Երջանիկ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի «արքայական ակումբ»-ի հետ: Մտադիր եմ շարունակել պայքարել ակումբի հաջողությունների համար: Շնրհակալ եմ երկրպագուներին, մարզչին և նախագահին` աջակցության համար:
«Ռեալ»-ը մեծագույն ակումբ է: Իմ նպատակն է շարունակել տիտղոսներ նվաճել թիմիս համար: Գումարն, իհարկե, խաղաց իր դերը, սակայն այն ինձ համար առաջնային չէ:
Ինչ վերաբերում է նրան, որ ժամանակ ես ինձ լավ չէի զգում ակումբում, ապա ասեմ, որ բոլորի կյանքում էլ լինում նման պահեր: Հնարավոր է, ես չպետք է բարձրաձայնեի այն ժամանակ: Ես էլ իդեալական չեմ»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի ծխոսքերը:














































