Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն կարևոր դերակատարություն ունի «արքայական ակումբ»-ի զարգացման գործում:
Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է գալիս իսպանական գրանդի կազմում 2009 թվականից և նոր պայմանագրի համաձայն` կշարունակի իր ելույթներն ակումբի կազմում մինչև 2018 թվականը:
«Ռոնալդուն 5 տարի ժամկետով նոր պայմանագիր ստորագրեց «Ռեալ»-ի հետ:Մադրիդյան ակումբի երկրպագուների երազանքն իրականություն դարձավ: Քրիշտիանուի կարիերայի վիճակագրությունը խելահեղ է: Գոլեր, հաղթանակներ, տիտղոսներ: Ռոնալդուն մեծագույն տոհմի շարունակությունն է,որին սկիզբ է դրել Դի Ստեֆանոն: Աշխարհի լավագույն խաղացողը գիտի, որ «Սանտիագո Բերնաբեո»-ն իր տունն է»,- ասել է Պերեսը:








































